ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը զարմանք արտահայտեց, որ դեռևս կան քաղաքական ուժեր, որոնք քննադատում են ներկայացված նախագիծը.
«Ես հիշում եմ, որ որոշ ընդդիմադիր պատգամավորներ, ովքեր Ազգային ժողով էին բերում դրսում հնչող կարծիքները, ասում էին, որ տնտեսավարողները պատրաստ են անգամ աշխատել «Շրջանառության հարկի» 7 կամ 10 տոկոս դրույքաչափով, սակայն առանց փաստաթղթավորման: Ես պետք է կրկին պնդեմ, որ ՀՀԿ-ն շարունակում է կողմ լինել պարտադիր փաստաթղթավորման տարբերակին, սակայն առաջարկվող նախագծով կառավարությունն իրավիճակային լուծում է ներկայացնում: Մենք իրավիճակը կարգավորելու համար արեցինք այս քայլը: Եվ ես չեմ կարող շնորհակալություն չհայտնել կառավարությանը, Էկոնոմիկայի նախարարությանը, որ հնարավոր եղավ այսքան արագ կատարել ճիշտ հաշվարկներ և ներկայացնել նման նախագիծ»,- նշեց Բաղդասարյանը:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.