Սերբիայում անցկացվող տոնավաճառում խոհարարները պատրաստել են 2031 մետր երկարությամբ երշիկ: Նրանք իրենց արտադրանքի համար գործածել են 3430 կիլոգրամ միս՝ 28 խոզից, 60 կիլոգրամ աղ, 26 կիլոգրամ չորացրած պապրիկա (պատիճավոր կարմիր պղպեղ), 5 կիլոգրամ պղպեղ եւ 5 կիլոգրամ սխտոր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Երշիկի ավանդական փառատոնը՝ «Կոբասիցիադա»-ն, ամեն տարի անցկացվում Է սերբական Տուրիա գյուղում, որը գտնվում Է Բելգրադից 100 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Հմուտ խոհարարներն ամեն տարի փորձում են գերազանցել նախորդ տարվա ռեկորդը:

 

Թվով 31-րդ տոնավաճառն այս տարի անցկացվել Է փետրվարի 28-ին եւ մարտի 1-ին: