Բելգիայում արձանագրվել Է 300 կիլոմետր երկարությամբ ռեկորդային ավտոմոբիլային խցանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌՏԲՖ տեղական ռադիոկայանին:
«Ճանապարհներին կուտակականգերն սկսվել են դեկտեմբերի 11-ի արդեն վաղ առավոտյան այն մայրուղում, որով վարորդները Բրյուսել Էին ուղեւորվում Գենտից եւ Լիմբուրգից: Ժամը յոթի կողմերը խցանումն արդեն ձգվում Էր 300 կիլոմետր, ինչը ռեկորդ Է տարվա համար»,- ասել Է Ճանապարհային երթեւեկության ֆլամանդական կենտրոնի ներկայացուցիչ Հաջո Բեքմանը:
Հիմնական պատճառ Է դարձել մեքենավարների գործադուլը, որի հետեւանքով դեպոյում Է մնացել Բելգիայի բոլոր արվարձանային գնացքների կեսը: Ուղերթ չեն դուրս եկել այն գնացքները, որոնք Բրյուսելը կապում են Անտվերպենի, Գենտի, Օստենդեի, Լյեժի, Մոնսի եւ Շառլեռուայի հետ: «Շատ բելգիացիներ, որոնք սովորաբար երթեւեկում են երկաթուղային տրանսպորտով, ստիպված են եղել շտապ կարգով նստել ավտոմոբիլներ, ինչն Էլ հանգեցրել Է քաոսի»,- պարզաբանել Է Բեքմանը: Բացի դրանից, այդ օրը շատ վթարներ են եղել, ինչը նույնպես դժվարացրել Է տրանսպորտի երթեւեկությունը, հ աղորդել Է ՏԱՍՍ-ը: