Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում նախորդ տարվա նոյեմբերից, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ սկսվել եւ ընթանում են խմելու ջրի մատակարարման համակարգի նորացման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, հուլիսի առաջին կեսի դրությամբ' «Պարեքս գազ» ընկերության կողմից քաղաքում արդեն անցկացվել է 13 կիլոնետր երկարության խմելու ջրատարի ներքի ն ցանց:

 

Քաղաքի խմելու ջրատարի ներքին ցանցի ընդհանուր երկարությունը 15 կիլոմետր է: Մնացած երկու կիլոմետրն անցնում է կենտրոնական եւ ասֆալտապատ փողոցներով, որոնց քանդման աշխատանքները կսկսվեն առաջիկա օրերին:

 

«Ասֆալտբետոնյա շերտի քանդումը մենք արգելել ենք այնքան ժամանակ, քանի դեռ ընկերությունը քաղաքի երկրորդական եւ գրունտային ճանապարհների վրա չի ավարտել բոլոր տեսակի աշխատանքերը' ընդհուպ մինչեւ հաշվիչների համար պլաստմասսայե դիտահորերի տեղադրումը եւ սպառողների բնակարաններում միացումներ տալը:

 

Շինարարության տեմպերն առայժմ մեզ չեն գոհացնում, եւ, ելնելով այդ մտավախությունից, անընդհատ այն պահում ենք մեր ուշադրության կենտրոնում: Ասֆալտի շերտի քանդման գործընթացը պետք է այնպես կազմակերպենք, որ ասֆալտի կողքերը չվնասվեն, իսկ շինարարական աշ խատանքի ավարտից հետո այն նույնությամբ վերականգնվի: Հուսով եմ, որ մինչեւ տարեվերջ շինարարները կհասցնեն ավարտել իրենց գործը»,- նշեց Յուրա Ավալյանը:

 

Քաղաքը խմելու ջուր կստանա խորքային 3 հորերից, որոնցից մեկն արդեն հորատված է: Խորքային հորերի ջուրը կմղվի 1000 տոննա տարողության օրվա կարգավորիչ ջրամբար, որտեղից էլ կբաշխվի բնակչությանը: Ջրամատակարարման համակարգի նորացման աշխատանքների ավարտից հետո Ճամբարակ քաղաքում մշտական եւ շուրջօրյա խմելու ջրով կապահովվեն 1180 բաժանորդներ, ովքեր բնակվում են բազմաբնակարան շենքերում, Պարույր Սեւակ, Գարեգին Նժդեհ, Զորավար Անդրանիկ եւ Ազատամարտիկների փողոցներում: Մնացած փողոցների եւ թաղամասերի ջրամատակարարման բարելավման խնդիրները, ամենայն հավանական ությամբ, կլուծվեն երկրորդ փուլով, մոտակա տարիների ընթացքում:

 

Ճամբարակի քաղաքապետարանը տեղական բյուջեով նախատեսել է 15 միլիոն դրամ, որպեսզի ջրաշինական աշխատանքերի ավարտից հետո հարթեցման եւ խճապատման աշխատանքներ իրականացնի շինարարների կողմից ջրատար ներքին ցանց կառուցելու նպատակով քանդված փողոցներում:

 

Խոսրով ԽլղաթյանԳեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում նախորդ տարվա նոյեմբերից, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ սկսվել եւ ընթանում են խմելու ջրի մատակարարման համակարգի նորացման աշխատանքները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, հուլիսի առաջին կեսի դրությամբ' «Պարեքս գազ» ընկերության կողմից քաղաքում արդեն անցկացվել է 13 կիլոնետր երկարության խմելու ջրատարի ներքի ն ցանց: Քաղաքի խմելու ջրատարի ներքին ցանցի ընդհանուր երկարությունը 15 կիլոմետր է: Մնացած երկու կիլոմետրն անցնում է կենտրոնական եւ ասֆալտապատ փողոցներով, որոնց քանդման աշխատանքները կսկսվեն առաջիկա օրերին:

 

«Ասֆալտբետոնյա շերտի քանդումը մենք արգելել ենք այնքան ժամանակ, քանի դեռ ընկերությունը քաղաքի երկրորդական եւ գրունտային ճանապարհների վրա չի ավարտել բոլոր տեսակի աշխատանքերը' ընդհուպ մինչեւ հաշվիչների համար պլաստմասսայե դիտահորերի տեղադրումը եւ սպառողների բնակարաններում միացումներ տալը: Շինարարության տեմպերն առայժմ մեզ չեն գոհացնում, եւ, ելնելով այդ մտավախությունից, անընդհատ այն պահում ենք մեր ուշադրության կենտրոնում:

 

Ասֆալտի շերտի քանդման գործընթացը պետք է այնպես կազմակերպենք, որ ասֆալտի կողքերը չվնասվեն, իսկ շինարարական աշ խատանքի ավարտից հետո այն նույնությամբ վերականգնվի: Հուսով եմ, որ մինչեւ տարեվերջ շինարարները կհասցնեն ավարտել իրենց գործը»,- նշեց Յուրա Ավալյանը:

 

Քաղաքը խմելու ջուր կստանա խորքային 3 հորերից, որոնցից մեկն արդեն հորատված է: Խորքային հորերի ջուրը կմղվի 1000 տոննա տարողության օրվա կարգավորիչ ջրամբար, որտեղից էլ կբաշխվի բնակչությանը: Ջրամատակարարման համակարգի նորացման աշխատանքների ավարտից հետո Ճամբարակ քաղաքում մշտական եւ շուրջօրյա խմելու ջրով կապահովվեն 1180 բաժանորդներ, ովքեր բնակվում են բազմաբնակարան շենքերում, Պարույր Սեւակ, Գարեգին Նժդեհ, Զորավար Անդրանիկ եւ Ազատամարտիկների փողոցներում: Մնացած փողոցների եւ թաղամասերի ջրամատակարարման բարելավման խնդիրները, ամենայն հավանական ությամբ, կլուծվեն երկրորդ փուլով, մոտակա տարիների ընթացքում:

 

Ճամբարակի քաղաքապետարանը տեղական բյուջեով նախատեսել է 15 միլիոն դրամ, որպեսզի ջրաշինական աշխատանքերի ավարտից հետո հարթեցման եւ խճապատման աշխատանքներ իրականացնի շինարարների կողմից ջրատար ներքին ցանց կառուցելու նպատակով քանդված փողոցներում:

 

Խոսրով Խլղաթյան