Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում 2014 թվականի նոյեմբերից «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ սկսվել եւ ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի եւ օրվա կարգավորիչ երկու ջրամբարի նորոգման աշխատանքները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյան ը, խմելու ջրատարի ներքին ցանցը նորոգվելու է 33 կիլոմետր երկարությամբ: Փետրվարի 24-ի դրությամբ' արդեն նախկին մետաղյա խողովակաշարը պոլիէթիլենային խողովակներով են փոխարինվել 9 կիլոմետր երկարությամբ:«Գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգի նորացման ծրագիրը նախատեսված է ավարտել այս տարվա վերջին:

 

Ներքին ցանցում կորուստերը կազմում էին մինչեւ 70 տոկոս, ինչի արդյունքում հազիվ հասցնում էինք օրը 2-3 ժամյա ջրամատակարարում ապահովել: Ծրագրի ավարտից հետո գյուղը կունենա միանգամայն որակյալ եւ շուրջօրյա ջրամատակարարում»,- հավաստեց համ այնքի ղեկավարը: Համայնքի ավագանու որոշմամբ' Լճաշենի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի սպասարկումն ու կառավարումը հանձնված է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրինությանը: Ներքին ցանցի նորացման ընթացքում ջրաչափեր կտեղադրվեն սպառման ավելի քան 1000 կետերում:

 

 

Խոսրով Խլղաթյան