Թեհրանն ակնկալում Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտալուտ այցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը հայտնել Է մարտի 4-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Նա հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Իրան սպասվում Է մոտ ապագայում»,-տեղեկացնում Է Իրանի Press TV հեռուստաալիքը:
Ավելի վաղ Էլ Թեհրանը Իսլամական Հանրապետություն Ռուսաստանի ղեկավարի մոտալուտ այցի հույս Է հայտնել: Այսպես, 2015 թվականի հունվարին ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանային ՌԻԱ Նովոստիին ասել Է, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք Է տարվում, սակայն դեռեւս «ոչ մի պաշտոնական ժամկետ չկա»: