Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ակնկալում Է բելառուսա-իրանական հարաբերությունների ակտիվացում, ինչին կարող Է նպաստել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցն Իսլամական Հանրապետություն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը նա արել Է Բելառուսի իր պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ փետրվարի 17-ին Մինսկում կայացած հանդիպման ընթացքում:

 

«Մենք հուսով ենք, որ առաջիկայում տեղի կունենա Բելառուսի նախագահի այցը Իրան, ինչը լավ հիմք կդառնա հարաբերությունների զարգացման համար»,-ասել Է Զարիֆը: Նա ընդգծել Է, որ երկու երկրների միջեւ միշտ Էլ փոխըմբռնում եւ գործընկերություն Է եղել միջազգային ասպարեզում: Ընդսմին նախարարը հայտնել Է, որ ապագայում Էլ իրենք կշարունակեն աջակցություն ցուցաբերել միմյանց: Իրանի ԱԳ նախարարը արձանագրել Է, որ Թեհրանի եւ Մինսկի միջեւ լավ հարաբերություններ են ստեղծվել նաեւ առեւտրատնտեսական բնագավառում, իսկ դրանց ներուժը բնավ չի սպառված չԷ:

 

Իր հերթին, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Մակեյն ասել Է, որ Բելառուս այցի շրջանակներում իրանցի իր պաշտոնակիցը հանդիպում կունենա պետության ղեկավարի, վարչապետի, խորհրդարանի ղեկավարի հետ: «Մենք ակնկալում ենք, որ այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա ինտենսիվացմանը»,-նշել Է նախարարը, հավելելով, որ «չի կարելի ապրել միայն անցյալով, անհրաժեշտ Է, որ երկրներն առաջ նայեն»: