ԱՄՆ Կարսոն քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դեմ է քվեարկել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը կանգնեցնելու մասին առաջարկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:

 

Արձանը տեղադրելու առաջարկի քննարկման ժամանակ դրան դեմ են արտահայտվել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Մոնտեբելլոյի քաղաքապետ Ջեք Հադջինյանը, պրոֆեսոր Լևոն Մարաշյանը, Գլենդել քաղաքի քարտուղար Արտաշես (Արդի) Քասախյանը և այլոք:

 

Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ռաիֆե Գուլրու Գեզերը մեկն է եղել քչերից, ովքեր իրենց ելույթում կողմ են արտահայտվել արձանի տեղադրմանը: Անգամ Կարսոնի քաղաքապետ Ջիմ Դիըրը, ում պատկանում էր հուշարձան տեղադրելու առաջարկը, քվեարկության ժամանակ փոխել է իր որոշումն ու դեմ քվեարկել: