Ջիհադիստները դավաճանության մեղադրանքով Իրաքում մահապատժի են ենթարկել իրենց 11 հրամանատարների: Այս մասին հայտնել է riafan.ru-ն:

 

Մահապատժի պատճառ է դարձել 150 իսլամիստների, այդ թվում՝ այդ հրամանատարների փախուստը Տիգրիտից, երբ մարտի 2-ին կառավարական զորքերը լայնածավալ հարձակում են սկսել:

 

Իրաքյան ուժերը՝ 30 հազար զինվորականների աջակցությամբ, կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել քաղաքի արևելյան և հարավային հատվածները:

 

Տիգրիտի ազատագրումը թույլ կտա զինվորականներին շարունակել հարձակումը Մոսուլի վրա, որը հայտնվել է ԻՊ-ի տիրապետության տակ: