Երգչուհի Իրինա Ալեգրովան չի հոսպիտալացվել, նա գտնվում է հյուրանոցում' բժիշկների հսկողության ներքո: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին տեղեկացրին երգչուհու երևանյան համերգի կազմակերպիչները. համերգն այսօր պետք է կայանար Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում.

 

 

«Ալեգրովան չի հոսպիտալացվել: Նա այժմ գտնվում է հյուրանոցում՝ բժիշկների հսկողության տակ»,- տեղեկացրին կազմակերպիչները՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, որ Ալեգրովան իբր հիվանդանոցում է:

 

 

Համերգի չկայանալու պատճառ է դարձել Ալեգրովայի առողջական վիճակի կտրուկ վատանալը:

«Ես այստեղ եմ Երևանում, և արել եմ հնարավոր ամեն բան, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքերը մեզանից ուժեղ գտնվեցին:

 

 

Ես շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր դուրս գալ բեմ: Հայցում եմ ձեր մեծ ներողամտությունը, խնդրում եմ վերաբերվել այս հանգամանքին ներողմատորեն, ըմբռնումով: Մեր հանսիպումը կկակայանա ապրիլի 6-ին նույն դահլիճում, նույն ժամին: Խնդրում ենք պահպանել տոմսերը և ներկայանալ համերգին: Ձեզ հարգող և սիրող Իրինա Ալեգրովա»,-«Արմենպրես»-ին երգչուհու ուղերձն ավելի վաղ փոխանցել էին կազմակեր պիչները:

 

 

Իրինա Ալեգրովան երևանյան իր համերգի ընթացքում պետք է ներկայացցներ իր ճանաչված և մեծ սեր ու ժողովրդականություն վայելող հիթերը: