Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում 70 օր անհայտության մեջ մնացած և Հայրենիք վերադարձած ժամկետային ծառայողներին ծնողները, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱՀ ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն: Զինծառայողներն առայժմ կմնան բժիշկների հսկողության տակ: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԻՊԾ-ից։
«Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝
Արսեն Կարենի Այվազյանը,
Դավիթ Գեղամի Սահակյանը,
Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանը,
Արթուր Գարիկի Հարությունյանը,
Արման Արշակի Արմաղանյանը և
Ռուսլան Սարգիսի Թումանյանը
քիչ առաջ վերադարձան Հայրենիք: