Մոսկվայի Դոմոդեվո օդանակայանի սրճարանից երկու ընկերների հետ երեկ մոտ ժամը 23:00-ին դուրս գալու պահին անհայտ անձը գնդակահարել է Ադրբեջանի 28-ամյա քաղաքացու:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռոսբալտ»-ը, ընկերները երիտասարդին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն, կարճ ժամանակ չանցած' ստացած վերքերից նա մահացել է:
Տեղանքի զննման ժամանակ միջադեպի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել է մեկ պարկուճ: Գնդակահարված ադրբեջանցու անունը չի հրապարակվում: