Հունաստանի Aegean Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհին Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ընկել Է ինքնաթիռից: Միջադեպը տեղի Է ունեցել դեռ մայիսի 12-ին, բայց դրա մասին հայտնի Է դարձել միայն երեքշաբթի օրը:

 

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին պատմել Է օդանավակայանի ներկայացուցիչը, «բորտուղեկցորդուհին որոշել Է դուրս գալ ինքնաթիռից եւ ընկել Է այն բանից հետո, երբ ինքնաթիռում ուղեւորանիստն արդեն ավարտվել Էր, եւ օդանավասանդուղքը հեռացվել Էր ինքնաթիռից»:

 

«Անմիջապես կանչվել են բժիշկներ, որոնք ավիաընկերության տուժած աշխատողին վնասվածքներով տարել են հիվանդանոց»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

 

Օդանավակայանում չեն ճշտել, թե ինչ վիճակում Է բորտուղեկցորդուհին եւ ինչպիսին Է նրա ստացած վնասվածքների բնույթը: