Քեմբրիջի համալսարանի 19-ամյա ուսանողուհին Մադագասկարով ճանապարհորդելու ընթացքում կոտրել է ինքնաթիռի դուռը և թռել 1կմ բարձրությունից։ Այս մասին հայտնում է The Sun-ը:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ աղջիկը Մադագասկար ուղևորության ժամանակ մի քանի անգամ խուճապի նոպաներ է ունեցել։ Վերջինս Մադագասկար էր մեկնել խեցգետնիներին ուսումնասիրելու նպատակով։
Նշվում է, որ նրան ընկերակցող ճանապարհորդը փորձել է կանգնեցնել աղջկան, այնուհետև ինքնաթիռի օդաչուն, ով ուսանողին ոտքից բռնելով փորձել է խանգարել, որպեսզի նա դուրս չգա: Սակայն աղջիկը կարողացել է ազատել իրեն և ցատկել։
Ոստիկանությանը դեռ չի հաջողվել գտնել աղջկա դին։
Հայտնի է դարձել, որ ուսանողին պետք է վեց շաբաթ ուսումնասիրություն անցկացներ, սակայն, չկարողանալով կատարել առաջադրանքը, 8 օր Մադագասկարում անցկացնելուց հետո, պետք է վերադառնար տուն։