American Airlines ինքնաթիռի ուղևորներին Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում տարհանել են A330 ինքնաթիռից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն, հղում տալով The Sun թերթին, հաղորդում է, որ պատճառը եղել է սրահի ծուխը: Ինքնաթիռը 731 չվերթով պետք է հետևեր մինչև ամերիկյան Շարլոթ քաղաքը:
Սոցցանցերում ականատեսները նշում են, որ տարհանման համար օգտագործվում են վթարային օդանավասանդուղքներ: The Sun-ի տվյալներով՝ A330-ից տարհանվել է 12 մարդ: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներ: