Նոյեմբերի 19-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն»- ում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հետադարձ զանգով կապ է հաստատվել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն՝ Փ. Յայլոյանի և գնացքային կարգավար Մարտիրոսյանի հետ, ովքեր տեղեկացրել են, որ «Հանրապետության Հրապարակից» դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան մեկնող գնացքի շարժակազմում առկա է տեխնիկական խնդիր, ինչի հետևանքով դադարեցվել է գնացքի ընթացքը:

Ուղևորներն անվնաս դուրս են եկել գնացքից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, թե ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Երիտասարդական» մետրոյից մի քաղաքացի՝ զինված դանակով և հրազենով, դուրս է եկել և սպառնում է քաղաքացիներին։

«Ահազանգով ժամանած ոստիկանները, մինչ կպարզեին եղելությունը, հերթական ահազանգն է ստացվում, այս անգամ «Շենգավիթ» մետրոյի կայարանի հատվածից։