Թուրք իրավապահները Գերմանիայի Բրեմեն քաղաքից Ստամբուլ ժամանող գերմանացի ուղևորներին սկսել են խուզարկել շների միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

 

Ուշագրավ է, որ թուրքական կողմն օդանավակայանում գերմանացի ուղևորների նկատմամբ նման քայլի է դիմել՝ ի պատասխան գերմանական կողմի նմանօրինակ արարքի, երբ Մյունխենի օդանավակայանում շներով սկսել էին խուզարկել թուրք ուղևորներին: