Իրանական Mahan Air ավիաընկերությանը պատկանող քաղաքացիական ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայանում վայրէջքի ժամանակ դուրս է եկել վայրէջքի գծից և հարվածել բետոնե պատնեշին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինքնաթիռում շուրջ 150 մարդ է եղել: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Բոլոր ուղևորներն էվակուացվել են: Միջադեպի պատճառները պարզվում են: