Ռուս գործարար Գերման Ստերլիգովին ձերբակալել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Երեւան-Մոսկվա ինքնաթիռի վայրէջքից րոպեներ անց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով BBC-ն, գործարարի ձերբակալման վերաբերյալ լուրը ԶԼՄ-ներին հայտնել է նրա փաստաբան Արթուր Հայրապետովը: Նախնական տեղեկություններով' գործարարին ձերբակալել են մաքսային ծառայության աշխատակիցները' ՌԴ-ի սահմանը հատելիս:

 

 

«Այսօր երեկոյան ժամը 5-ին նա Երեւանից ժամանել է Մոսկվա եւ պետական սահմանը հատելիս նրան ձերբակալել են: Ամենայն հավանականությամբ' գործարարի ձերբակալությունը կապված է նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հետ»,- հայտնել է փաստաբանը:

 

 

Բաքվի Նասիմիի շրջանի դատարանը հուլիսի 28-ին «Գերման Ստերլիգովի ընկերությունների խմբի» տնօրենների խորհրդի նախագահ Գերման Ստերլիգովի եւ մյուսների դեմ դատական գործ է հարուցել «պետության դեմ հրապարկային կոչեր հնչեցնելու» եւ «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» մեղադրանքներով:

 

 

Դատարանը ռուսաստանցի հայտնի մեծահարուստ գործարար Գերման Ստերլիգովին «ձերբակալելու» որոշում է ընդունել, ինչի հետ կապված նրա նկատմամբ «միջազգային որոնում» է հայտարարվել:

 

 

 

Նշվում էր, որ ներկայում Գերման Ստերլիգովին «բերման ենթարկելու» եւ հետաքննություն սկսելու համար Ինտերպոլի Ադրբեջանի ազգային բյուրոն «անհրաժեշտ հետաքննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ» է անցկացնում:

 

 

«ՎԿոնտակտե» սոցցանցի իր պաշտոնական էջում մեկնաբանելով Ադրբեջանում իր դեմ քերական գործ հարուցվելու մասին լուրը՝ Ստերլիգովը նշել էր, որ այդպես է ադրբեջանական կողմն արձագանքել ռուսաստանցի, հայ եւ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ խաղաղ կլոր սեղան անցկացնելու մասին իր առաջարկին:

 

 

«Նշանակում է' վախենում են պատմականորեն Ղարաբաղի պատկանելության մասին թեմայի փաստերով բաց քննարկումից: Հայերը չեն վախենում բաց քննարկումից,ռուսները չեն վախենում: Իսկ ադրբեջանցիների մոտ հիսթերիա եւ սպառանալիքներ են: Ի՞նչ կարող&nbs p;է դա նշանակել», - նշել էր նա:

 

 

Մոսկվայից Շուշի վերադարձած Ստերլիգովը դիմել էր ադրբեջանցիներին, «որպեսզի եւս մեկ անգամ հրապարակորեն հաստատվի անվիճելի եւ բացարձակ պատմական ճշմարտությունը. Ղարաբաղը վաղնջական հայկական հող է»:

 

 

«Առանց բացառության բոլոր հնամյա տարեգրությունները, պահպանված քարտեզները, հին գերեզմանոցները եւ գերեզմանները խոսում են այն մասին, որ Ղարաբաղը հնամենի հայկական հողերի մաս է»,- հայտարարել է Ստերլիգովը:

 

 

«Լենտա.ռու» կայքին տված հարցազրույցում Ստերլիգովը մեկնաբանել է իր ԼՂՀ տեղափոխվելու պատճառները. «Այստեղ շատ գեղեցիկ է, ինչպես քաղցրաբույր այգում, եւ շատ ջրային պաշարներ կան: Բայց գլխավորը' այստեղ զարմանալի ժողովուրդ է, որը պահպանել է իր ավանդույթները եւ հաղթել է պատերազմում՝ մեծ Ադրբեջանի հետ: Եւ այստեղ բացարձակապես հանցագովորություն չկա»:

 

 

Ինչպես ավելի վաղ ռուսաստանյան ԶԼՄ-ներին հայտնել էր Ստելիգովի օգնական Պոլինա Սիրոտան, գործարարը 2015 թվականի հուլիսի 4-ին ընտանիքով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

 

 

Ադրբեջանի ԱԳՆ այն հայտարարությանը, որ «առանց Բաքվի թույլտվության ԼՂ մեկնելու համար» Գերման Ստերլիգովը հայտնվել է ադրբեջանական տխրահռչակ «սեւ ցուցակում», գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովն ասել էր, որ նա այդ քայլին գնացել է միանգամայն գիտակցված եւ հավելել. «Կարծում եմ, դա նրա համար միեւնույն է»:

 

 

Մեկնաբանելով զրպարտության մեղադրանքով Ռուսատանում իր եւ իր փաստաբանի դեմ բացված քրեական գործով տեղեկատվությունը, Ստերլիգովը հայտարարել էր, որ ինքը «թքած ունի Ադրբեջանից եւ Իսրայելից սադրիչների ապարդյուն ճիգերի վրա, որոնք փորձում են օգտագործել իրավաբանական մեխանիզմներ եւ թույլ չտալ իրեն վերադառնալ ԼՂՀ& raquo;:

 

 

Ռուսաստանում Ստերլիգովի դեմ մասնավոր բնույթի քրեական գործը հարուցվել է Իսրայելի բնակչուհի Միլանա Գորենշտեյնի կողմից այն հիմնավորումով, որ, իբր, գործարարը «վիրավորել» է նրա անձը: Նա նաեւ Մոսկվայի փաստաբանների պալատին խնդրել է կարգավիճակից զրկել Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովին: Այդ դատական գործի մասին հայտնի դառնալուց հետո հուլիսի սկզբին Մոսկվայում եղած ժամանակ իրավապահ մարմինները չեն հետաքրքրվել Ստերլիգովի անձով: