Ուղղափառ օլիգարխ Գերման Ստերլիգովը հայտարարել է, որ «Ռուս ազգայնականների մարտական կազմակերպությունից» գիտի միայն մեկ մարդու:

 

Գործարարի խոսքով՝ նրա մոտ եկել էր «Ռուս ազգայնականների մարտական կազմակերպության» առաջնորդ Իլյա Գորյաչևը և գումար է խնդրել նահապետական ամսագիր թողարկելու համար:

 

«Իհարկե, ես նրան գումար չտվեցի, քանի որ դուք գիտեք իմ վերաբերմունքը Մոսկվայի պատրիարքարանի հանդեպ»,- պարզաբանել է Ստերլիգովը:

 

Դրա հետ մեկտեղ ուղղափառ օլիգարխը կտրականապես հերքել է խմբավորման գործունեության մեջ իր ներգրավվածության մասին տեղեկատվությունը:

 

Գերման Ստերլիգովը նշել է նաև, որ հուլիսի 16-ին կվերադառնա Մոսկվա: Որպես ապացույց՝ գործարարը ցույց է տվել ինքնաթիռի տոմսը: Նա նշել է, որ սկզբում նախատեսում էր գնալ Բելառուս, սակայն մտափոխվել է:

 

Ավելի վաղ, РЕН ТВ-ին տված բացառիկ հարցազրույցում, ձեռնարկատերը, ով հաստատվել է Լեռնային Ղարաբաղ, հայտնել է իր տեղափոխման պատճառը: Ըստ նրա՝ հայրենիքում իր ընտանիքի հասցեին բազմիցս սպառնալիքներ են հնչել: