Ավտովարորդներն այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում, որի նպատակն է հեռացնել Հայաստանից «Յանդեքս» տաքսի ծառայությունը: 

Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ վարչապետ Կարեն Կարապետյանն է «Յանդեքս»-ը բերել Հայաստան, և իրենց տեղեկություններով՝ սեփականատերերը հրեաներ են, որոնք գործունեությունն են ծավալում Թուրքիայում:

 

«Մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանից՝ բացահայտել այս թնջուկը, և, եթե պարզվի, որ Կարեն Կարապետյանը կապ ունի Թուրքիայում գործող հրեական կազմակերպության հետ, ապա պետք է նրան պարզապես հեռացնել Հայաստանից»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասացին ակցիայի մասնակցիները:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի կազմակերպիչները Varchapettaxi  ծառայության հիմնադիրներ հանդիսացող ավտովարորդներ են, ովքեր ակցիան անցկացնում են «Բարով գնաս, վարչապետ» կարգախոսով: