Մի խումբ սենատորներ նամակ են հղել գլխավոր դատախազի, ֆինանսների նախարարի եւ ՀԴԲ-ի տնօրենի հասցեով՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախագահի ընկերության գործունեությունը հետաքննելու խնդրանքով՝ կոռուպցիոն խախտումների եւ Իրանական հեղափոխության պահապանների զորակազմի հետ կապերի կասկածանքով: Այդ մասին գրել է New Yorker հանդեսը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը:

 

Նամակի հեղինակները, որն ստորագրել են սենատորներ Շերոդ Բրաունը, Դայեն Ֆայնսթայնը եւ Բեն Քարդինը, գերատեսչությունների ղեկավարներից պահանջում են ստուգել Trump Organization ընկերության կողմից Բաքվում հյուրանոցի կառուցմանը վերաբերող նյութը, որը հանդեսի կայքում է հայտնվել մարտ ամսվա կեսերին:

 

Հոդվածում պնդվում է, որ Թրամփի ընկերության գործնկերներ են հանդես եկել Անար եւ Էլթոն Մամեդովները՝ տրանսպորտի նախարարության ղեկավարի ազգականները: Էլթոն Մամեդովը նաեւ խորհրդարանի պատգամավոր է: Լրագրողների կարծիքով՝ սույն հանգամանքները վկայում են, որ Թրամփի ընկերությունը խախտել է ամերիկյան օրենսդրությունը, որն արգելում է որեւիցե շահի տրամադրումն օտարերկրյա իշխանությունների ներկայացուցիչներին՝ պատասխան արտոնությունների ակնկալիքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: