Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հրդեհի պատճառով շուրջ 60 չվերթ է հետաձգվել, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»' վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրին:
Օդանավակայանի մամուլի քարտուղար Ալեքսանդր Վլասովը հայտնել է, որ միջադեպի հետևանքով վիրավորներ չկան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով շենքից տարհանվել է մոտ 3 հազար մարդ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհի պատճառը մալուխների կարճ միացումն է եղել:
Համաձայն վերջին տեղեկությունների' ուղևորները և անձնակազմն արդեն վերադարձել են օդանավակայանի շենք: Հրդեհը մարվել է: