
Իրանն իր հյուսիսային Բենդեր Էնզելի նավահանգստային քաղաքի մոտ այսօր Կասպից ծով է իջեցնում Damavand կոչված իր առաջին էսմինեցը' էսկադրային ականակիրը, որի կառուցումն սկսվել էր 2010 թվականին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:
Արարողությանը պետք է մասնակցեն Իրանի բարձրագույն զինվորական չինովնիկները, այդ թվում պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը, ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլլահ Սայարին, ինչպես նաեւ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին:
Ականակիրը կներառվի Կասպից ծովում Իրանի ռազմածովային ուժերի չորորդ նավատորմի կազմում: