Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին լրագրողներին հայտարարել Է, թե ինքը գոհ Է Իրանի միջուկային ծրագրի շուրջ իր երկրի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» միջեւ բանակցությունների հերթական փուլի առաջին նստաշրջանի արդյունքներից, որը փետրվարի 18-ին տեղի Է ունեցել Վիեննայում, հաղորդում Է  ԻՌՆԱ գործակալութունը:

 

«Առջեւում տեւական քննարկումներ են սպասվում, որպեսզի հասնենք տարաձայնությունների համապարփակ ու մշտական կարգավորման: Այդ հանդիպումը լավ սկիզբ Է»,-հայտարարել Է Արագչին: