ԱՄՆ-ի Յուտայի նահանգում մեկուկեսամյա աղջնակը ողջ Է մնացել 14 ժամ մնալով գետն ընկած ավտոմեքենայի մեջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:

 

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի Է ունեցել մարտի 8-ին Սփրինգվիլ քաղաքում: Ոստիկանների խոսքով՝ ավտոմոբիլը ջարդել անցել Է բետոնե ցանկապատը, դուրս թռել ճանապարհից, ընկել ոչ խորը գետը եւ շրջվել: Երեխային գտել Է ձուկ որսալու եկած տեղացի մի բնակիչ: Աղջնակը ամրագոտիով կապված Է եղել ավտոմոբիլի մանկական բազկաթոռին եւ, ըստ երեւույթին ամբողջ ժամանակ գլխիվայր կախված Է մնացել: Նրա 25-ամյա մորը մեռած են գտել ավտոմեքենայի ղեկի առջեւ: Վթարի շրջանում մարտի 8-ին օդի ջերմաստիճանը չի գերազանցել 10 աստիճանը:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառներն առայժմ հայտնի չեն: Ոստիկանների ասելով՝ կարող Էին խափանված լինել ավտոմեքենայի արգելակները: