Ավարտվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, մրցութային հանձնաժողովը հայտնում է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու նպատակով փետրվարի 26-ից մարտի 9-ը դիմել են հետևյալ անձինք'
Ստեփան Հրաչիկի Զաքարյանը՝ ծնված 1957թ.,
Նոննա Վասիլի Զոտովան' ծնված 1954թ.,
Սիմոն Վարդանի Էլչյանը՝ ծնված 1952թ.:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին: