Մարտի 7-ին կյանքի 69-րդ տարում ի Տեր ննջած Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի աճյունը Հայաստան կփոխադրվի մարտի 10-ին:
Հանգուցյալ Սրբազանի վերջին օծման կարգը կատարվել է Ուկրաինայի հայոց թեմում: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մարտի 11-ին' ժամը 12.00-ին, Սուրբ Գայանե վանքում:
Գրիգորիս Սրբազանի մարմինը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը: