Իրանի Փորձագետների խորհրդի նախագահ Է ընտրվել այաթոլլա Մոհամադ Յազդին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 10-ին հաղորդել Է Press TV հեռուստաընկերությունը:

 

Փորձագետների խորհրդի նախագահի տեղը թափուր Էր մնացել 2014 թվականին այաթոլլա Մոհամադ Ռըզա Մահդավի-Քյանիի մահից հետո, որն զբաղեցնում Էր այդ պաշտոնը:

 

Փորձագետների խորհուրդը Իսլամական Հանրապետության կառավարման հիմնական մարմիններից մեկն Է եւ բաղկացած Է շարիաթի 86 գիտակներից, աստվածաբաններից, որոնք քաղաքացիների ուղղակի քվեարկության ճանապարհով ընտրվում են ութ տարի ժամկետով: Փորձագետների խումբն իր կազմից ընտրում Է պետության ղեկավարին՝ Իրանի ցմահ ղեկավարին եւ հոգեւոր առաջնորդին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: