ԵՄ շատ երկրներ հանդես են գալիս հօգուտ այն բանի, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարացման մասին որոշումն ընդունվի հունիսին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է korrespondent.net-ը:

 

Նրա խոսքով՝ Եվրոպայում դեռևս Ուկրաինայի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման հույս ունեն: «Ոչ ոք պատրաստ չէ ուկրաինական հարցի ուժային լուծման»,- ընդգծել է Տուսկն ԱՄՆ այցի ժամանակ:

 

Տուսկը շեշտել է, որ Եվրոպայում այսօր չկա Ուկրաինա զենքի մատակարարումների վերաբերյալ կոնսենսուս: Բացի այդ, նա նշել է, որ ուկրաինական բանակին օգնելու մասին որոշումը չի վերաբերում ԵՄ լիազորությունների ոլորտին, այն կարող են ընդունել ԵՄ առանձին անդամ պետություններ: