Աբխազիայի արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական հրավերով երկօրյա աշխատանքային այցով գտնվում Է Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 11-ին հաղորդել Է Աբխազիայի ԱԳ նախարարությունը:
Մարտի 11-ին ՌԴ ԱԳ նախարարությունում տեղի կունենա Լավրովի եւ Չիրիկբայի հանդիպումը, որի ընթացքում նախարարները կքննարկեն ՌԴ-ի եւ Աբխազիայի միջեւ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման հարցերը: Ինչպես ՌԻԱ Նովոստիին ճշտել են Աբխազիայի ԱԳ նախարարությունում, Լավրովը եւ Չիրիկբան «կքննարկեն մի շարք միջազգային հարցեր, ինչպես նաեւ փոխգործակցության թեման՝ Անդրկովկասի կայունության եւ անվտանգության հարցերին նվիրված Ժնեւի բանակցությունների շրջանակներում»:
ՌԴ-ի եւ Աբխազիայի միջեւ ստորագրվել են բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին 2008 թվականի սեպտեմբերի 17-ի պայմանագիրը եւ դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին 2014 թվականի նոյեմբերի 24-ի պայմանագիրը, որն ուժի մեջ Է մտել 2015 թվականի մարտի 5-ին:
Ստորագրման են պատրաստվում եւս շուրջ 30 պայմանագրեր ու համաձայնագրեր, ինչպես նաեւ սեկտորալ փաստաթղթեր՝ ի զարգացումն դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի: Դրանում կարտացոլվեն փոխգործակցության նոր ասպեկտները, որոնք վերաբերում են պաշտպանությանն ու անվտանգությանը, սոցիալական, մարդասիրական եւ փոխգործակցության մյուս բնագավառներին:
Ռուսաստանը լայնածավալ օգնություն Է ցուցաբերում Աբխազիային՝ իրականացնելով «2015-2017 թվականների Աբխազիայի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու ներդրումային ծրագիրը»: Մարտի վերջին Սուխումում կայանալու Է Միջկառավարական հանձնաժողովի տասներորդ նիստը՝ Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսանդր Խլոպոնինի եւ Աբխազիայի վարչապետ Բեսլան Բուտբայի համանախագահությամբ: