Մոտ 1500 քուրդ փախստականներ չորեքշաբթի Թուրքիայից վերադարձել է Քոբանի՝ այն բանից հետո, երբ հանվել է քաղաքի շրջափակումը: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, փախստականները հատել են սահմանը Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում գտնվող «Մուրսիթփընար» անցակետով: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

 

Սիրիացի քրդերը կարող են հատել սահմանը շաբաթական երեք օր:

 

«Իսլամական պետության» գրոհայինները հինգ ամիս շարունակ Քոբանին զավթելու փորձ են արել, ինչի հետևանքով Թուրքիա էին փախել քաղաքի և հարակից տարածքների մոտ 200 հազար բնակիչներ: Սակայն քրդական ինքնապաշտպանական ուժերին այսօր ոչ միայն հաջողվել է վերացնել շրջափակումը, այլև ազատագրել քաղաքի շուրջ գտնվող ավելի քան 200 գյուղ: