Արտաքին աշխարհի նկատմամբ Հայաստանի առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտքը 2014 թվականի չորրորդ եռամսյակի վերջին կազմել է 1 մլրդ 412.8 մլն դոլար' նախորդ եռամսյակի վերջի 1 մլրդ 157.6 մլն դոլարի փոխարեն:
2014 թվականի չորրորդ եռամսյակում առևտրային բանկերն ու վարկային կազմակերպություններն արտաքին աշխարհից ներգրավել են 1 մլրդ 157.1 մլն դոլար վարկային միջոցներ, նախկինում ձեռք բերված վարկերի դիմաց կատարել են 847.1 մլն դոլար հիմնական գումարի մարումներ:
Եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 22.5 տոկոսը երկարաժամկետ վարկերի գծով է, ընդ որում' երկարաժամկետ վարկային մուտքերի 33.6 տոկոսն ստացվել է Նիդեռլանդներից, 8.5 տոկոսը' Մալթայից, 6.1 տոկոսը' Լյուքսեմբուրգից, 4.2 տոկոսը' Ղազախստանից, իսկ 32.9 տոկոսը' միջազգային կազմակերպություններից:
2014 թվականի չորրորդ եռամսյակի վերջին առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ամբողջի մեջ կազմել է 17.2 տոկոս(նախորդ եռամսյակում' 16.8 տոկոս), Նիդեռլանդները' 12.5 տոկոս (նախորդ եռամսյակում' 8.9 տոկոս) և Լյուքսեմբուրգը' 12.1 տոկոս (նախորդ եռամսյակում' 14.3 տոկոս): Վարկերի մոտ 28.5 տոկոսը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:
2014 թվականի չորրորդ եռամսյակի վերջին ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նախորդ եռամսյակի վերջի համեմատ մի փոքր աճել է և կազմել 6.3 տոկոս: Արտաքին վարկերի մոտ 44.1 տոկոսը լողացող (LIBOR, EURIBOR և այլն) տոկոսադրույքով է: Վարկերի միջին ժամկետայնությունը 3.8 տարի է: Կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռն աճել է և կազմել ներգրավված վարկերի 18 տոկոսը: