Սիրիայում պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի և ՌԴ-ի, ինչպես նաև Իրանի և այլ մերձարևելյան պետությունների համատեղ աշխատանքը: Նման կարծիք է հայտնել հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը' Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:

 

«Մենք փորձել ենք հասնել դրան այն հարցում, ինչը մարդասիրական կողմին է առնչվում, համախմբել այդ երկրները: Մենք մոտեցել ենք դրան, սակայն այդքանը բավարար չէ: Այնպես որ, իրոք, դժվար է ասել, թե ինչպես է հնարավոր դրան հասնելը»:

 

Ամոսի կարծիքով՝ Սիրիայում հակամարտող կողմերի վրա կարող են ազդել վեց պետություններ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Կատարը և Թուրքիան: Նրա խոսքով՝ այդ երկրների ներկայացուցիչներին «անհրաժեշտ է նստել միևնույն սենյակում և մի շարք խորհրդակցություններ անցկացնել», թե ինչպես վերջ տալ բռնություններին և համոզել հակամարտող կողմերին «մասնակցել խաղաղ կարգավորման գործընթացին»,- ընդգծել է նա:

 

Ըստ համաշխարհային կազմակերպության՝ Սիրիայում զինված հակամարտության զոհ է դարձել մոտ 220 հազար մարդ: Փախստականների թիվը գերազանցել է 4 միլիոնը: