Թաթարստանի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել Կազանում հրդեհված «Ադմիրալ» առեւտրի կենտրոնի սեփականատերեր Ռոբերտ Խայրուլինի եւ Ալեքսեյ Սեմինի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Մոտ ժամանակներս դատարանը կքննարկի կասկածյալների նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու հայցը:
Կազանի «Ադմիրալ» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 17 մարդ: