ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին Ռիգայում հանդիում է ունեցել Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Անդրեյ Պիլդեգովիչի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 

Զրուցակիցները բարձր են գնահատել պարբերական քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակը: Նրանք կարևորել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման համար Հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացումը Երեւանում' ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում:

 

Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացումը' կարևորելով Լատվիայի ԵՄ խորհրդի նախագահության շրջանակներում Արեւելյան գագաթաժողովի անցկացումը մայիսի 21-22-ը:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահը եւ Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ: Այդ կապակցությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլը: