Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում բանակցություններ կվարի Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Սա 2015-ի սկզբից ի վեր նախագահների երկրորդ հանդիպումն է լինելու:

 

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ բանակցությունների օրակարգում ռուս-ղրղզական բարձր մակարդակի հարաբերությունների հետագա ամրապնդման հարցերն են՝ առևտրային-ներդրումային, հումանիտար-մշակութային, ինչպես նաև էներգետիկ ոլորտներում:

 

«Նախատեսվում է կարծիքների փոխանակում Ղրղզստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցի շուրջ»,- նշել են Կրեմլում: