ONEArmenia ծրագրին, որը պատրաստվում է Աղավնատուն համայնքում կառուցել բուժկետ, անհրաժեշտ է հավաքել պահանջվող գումարի 68%:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ծրագրի գրասենյակից, ներկա պահին բարեգործական նվիրատվությունների շնորհիվ հաջողվել է հավաքել 22 հազար 551 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, ինչը բավարար չէ իրականացնելու հայրենանվեր մտահաղացումը:

 

 

Աղավնատունը Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից 30-40 կմ հեռավորության վրա է գտնվում: Համայնքը երեք գյուղերից է կազմված' Աղավնատուն, Խաչգետիկ և Հարար, մոտ 150 մաչդ բնակչությամբ, որի մեծասնությունը վերաբնակեցվել են այդտեղ ՀՀ քաղաքներից, քանի որ այն ռազմական կարևորության շրջան է:

 

 

Աղավնատուն համայնքի բնակիչները անհրաժեշտության դեպքում օգտնվում են Բերձորի հիվանդանոցից, որն այնքան էլ հասանելի չէ նշյալ համայնքի բնակիչներին, քանի որ քաղաք տանող ճանապարհները ոչ բարվոք վիճակում են, ու բարեկարգ լինելու դեպքում 20 րոպանոց ճանապարհը տևում է 1.5-2 ժամ: Համայնքն ունի մեկ բուժքույր' Լիլիկը, ով օգնություն ցուցաբերելու նպատակով ժամանակին ոտքով է կտրել ու անցնել կիլոմետրեր: