Ֆինանսների նախարարություն անցկացրել է 2017 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294175) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Մարտի 16-ին տեղի ունեցած աճուրդում տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 2-3 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 370 մլն դրամ, որից մրցակցային' 4 մլրդ 900 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային' 470 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ, տեղաբաշխումից ստացված հասույթը' 2 մլրդ 767 մլն 135 հազար 809 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.0466 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը' 14.4400 տոկոս: Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

 

Նույն օրն անցկացվել է նաև 52 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ AMGT52143169 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 501 մլն դրամ, որից մրցակցային' 2 մլրդ 466 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 35 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 878 մլն 418 հազար 978 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.6888 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը' 13.7990 տոկոս:

 

Մարտի 16-ին տեղի է ունեցել 2032 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 2-3 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 112 մլն դրամ, որից մրցակցային' 3 մլրդ 580 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային' 532 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 505 673 965 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.0103 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը' 16.1900 տոկոս: