Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13226152 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 554 մլն դրամ, որից մրցակցային' 502 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 52 մլն դրամ:

 

 

 

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 483 մլն 528 հազար 880 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.4760 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը' 13.5999 տոկոս: Աճուրդին մասնակցել են 3 գործակալ: