ՀՀ ֆինանսների նախարարությունն անցացրել է 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13287147 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 400 մլն դրամ, որից մրցակցային' 1 մլրդ 340 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային' 60 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 490 մլն 553 հազար 444 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.6181 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը' 7.7500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն: