ՀՀ ֆինանսների նախարարությունն անցկացրել է 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52023155 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 33 մլն դրամ, որից մրցակցային' 1 մլրդ 13 մլն դրամ, իսկ ոչ մր ցակցային' 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 461մլն 742 հազար 269 դրամ:

 

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.1945 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը' 8.233 տոկոս:

 

Աճուրդին մասնակցել են 5 գործակալ: