Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5205A156 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 273 մլն դրամ, որից մրցակցային' 1 մլրդ 213 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 60 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 465 մլն 619 հազար 905 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.3026 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը' 7.3900 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն: