ՀՀ ֆինանսների նախարարությունն անցկացրել է պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային AMGB10172218 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ &nb sp;դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 3 մլրդ 548 մլն 145 հազար դրամ, հետգնված ծավալը' 1 մլրդ դրամ:
Պարտատոմսերի դիմաց պետական բյուջեից վճարվել է 940 մլն 37 հազար 185 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.6313 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ: