Ֆինանսների նախարարությունն այցկացրել է պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային AMGB10172218 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

 

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 5 մլրդ 965 մլն 645 հազար դրամ, հետգնված ծավալը' 1 մլրդ դրամ:

 

Դրա դիմաց պետական բյուջեից վճարվել է 949 մլն 212 հազար 480 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.2500 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 7 գործակալ: