Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 2016 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294167) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 2-4 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 10 մլրդ 227 մլն դրամ, որից մրցակցային' 8 մլրդ 947 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային' 1 մլրդ 280 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ:
Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 մլրդ 154 մլն 173 հազար 919 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.5841 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը' 9.6688 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: