Հայաստանի ֆինանսների նախարարությունն անցկացրել է 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26191153 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 640 մլն դրամ, որից մրցակցային' 580 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային' 60 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ, տեղաբաշխումից ստացված հասույթը ' 481 մլն 804 հազար 78 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.4702 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը' 7.4888 տոկոս: Աճուրդին մասնակցել են 2 գործակալ և գանձապետական պահառուն: