Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52289152 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 700 մլն դրամ, որից մրցակցային' 1 մլրդ 684 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 16 մլն դրամ:

 

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 929 մլն 504 հազար 391 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.5009 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը' 7.5200 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 գործակալ: