Ֆինանսների նախարարությունը փետրվարի 13-ին անցկացրել է 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3913B152 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 4 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ 187 մլն 155 հազար դրամ, որից մրցակցային' 6 մլրդ 531 մլն 918 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 655 մլն 237 հազար դրամ:

 

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 մլրդ 598 մլն 505 հազար 611 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.7129 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը' 14.9999 տոկոս: Աճուրդին մասնակցել են 6 գործակալ: