ՀՀ ֆիանանսների նախարարությունն անցկացրել է 2032 թվականի փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 2 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 430 մլն դրամ, որից մրցակցային' 4 մլրդ 110 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային' 320 մլն դրամ:

 

Պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 մլրդ 958 մլն 39 հազար 366 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.9509 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը' 13.9999 տոկոս:

 

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: